Տոյոտա Լանդ Քրուիզեր
Տոյոտա Լանդ Քրուիզեր | |
---|---|
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենայի մոդել |
Արտադրող | Տոյոտա |
Դաս | ամենագնաց և Գործնական սպորտային ավտոմեքենա |
Կայք | toyota.am |
Toyota Land Cruiser Վիքիպահեստում |
Տոյոտա լանդ քրուիզեր անգլ.՝ Toyota Land Cruiser: Այս ամենագնացը, արտադրվում է Ճապոնիայում 1951 թվականից Տոյոտա Մոտոր Կորպորացիոն ընկերության կողմից։ Առաջին սերունդի Լանդ Քրուիզերը թողարկվել է 1951 թվականից[1] : Մեքենան համարվում է քաղաքացիական ամենագնաց։ Լանդ Քրուիզերը արտադրում է ունիվերսալ և բեռնատար մեքենաներ[2]։ Մեքենայի հուսալիության և երկարակեցության շնորհիվ այն Ավստրալիայում մեծ ճանաչում է ստացել։ Տոյոտան Լանդ Քրուիզերը փորձարկել է Ավստրալիայում[3]։ Հիմնական մրցակիցներ են համարվում «Ռանգե Ռովեռ», «Ռանգե Ռովեր Դիսքովեր», «Ջիփ Վռանգլեռ», «Նիսսան Պատռոլ» ընկերությունները։ Ճապոնիայում Լանդ Քրուիզերը վաճառվում է միայն դիլլերների միջոցով, որը անվանվում է Տոյոտա Ստորե։ 2014 թվականից սկսած Տոյոտա Լանդ Քրուիզեր Ջ 200 - ը հասանելի է բոլոր ավտոշուկաներում[4]
Տոյոտա Լանդ Քրուիզեր 200
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին ընդունվեց զարգացման պլանը 5 տարով, Պետք է մշակվեր նոր դիզայն մեքենան բարելավելու համար։ 2004 թվականին մշակվեց դիզայն։ Մեքենան ստացավ մեծ անվասկավառակներ, առջևի կախոցը ծանրացավ։ Ռուսաստանում սկսկվեց արտադրվել 4, 5 լիտրանոց դիզելային շարժիչներով հագեցած ավտոմեքենաներ (235) ձիաուժ հզորությամբ։
Տոյոտա Լանդ Քրուիզը 40
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանդ Քրոիզը Ջ 40 մոդելը հայտնվեց 1960 թվականին։ Մեքենան թողարկվում էր միայն բենզինային շարժիչներով։ 1974 թվականին հայտնվեց Ջ 40 ամենագնացը։
Ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1950 - Կորեկական պատերազմի ժամանակ պահանջարկ եղավ արտաճանապարհային 100 ավտոմեքենա
- 1953 - Սկսվեց արտադրվել պատմության մեջ առաջին լիաքարշակ մեքենան, որը կոչվեց Տոյոտա ԲՋ
- 1954 - Տոյոտա ԲՋ մոդելը կոչվեց Լանդ Քրուիզեր
- 1955 - Սկսվեց արտադրվել Լանդ Քրուիզեր ԲՋ 20
- 1960 - լանդ Քրուիզեր 40- փոխարինեց Լանդ Քրուիզեր 20 ին
- 1961 - 1965 - Լավագույն վաճառվող մեքենան Միացյալ Նահանգներում
- 1967 - Սկսվեց Լանդ Քրուիզեր 55- ի արտադրությունը
- 1980 - Սկսվեց նոր մոդել Լանդ Քրուիզեր 60- ի արտադրությունը
- 1984 - Հայտնվեց Տոյոտա Լանդ Քրուիզեր 70- ը
- 1987 - Արտադրվեց նոր սերնդի մեքենա՝ Լանդ Քրուիզեր Պրադո
- 1990 - Տոյոտա Լանդ Քրուիզեր 80
- 1996 - Արտադրվեց նոր ամենագնաց Լանդ Քրուիզեր 90 Պրադո
- 1998 - Լանդ Քրուիզեր 100
- 1999 - Ստացավ կիմատ - կոնտրոլ ետին ուղևորների համար
- 2000 - Ծախվել է 191 000 մեքենա
- 2002 - Լանդ Քրուիզեր 100
- 2008 - Լանդ Քրուիզեր 200-ը հաջորդեց Լանդ Քրուիզեր 100- ին
- 2009 - Լանդ Քրուիզեր 150 Պրադոն եկավ փոխելու Լանդ Քրուիզեր 120 Պրադո- ին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Vehicle Heritage — Land Cruiser». TOYOTA MOTOR CORPORATION GLOBAL WEBSITE. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Worldwide Annual Production». Toyota Land Cruiser Data Library. Toyota. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «SPY PHOTOS: More New Toyota LandCruiser». Worldcarfans.com. 2007 թ․ փետրվարի 13. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Toyota 200 Series LandCruiser». Drive.com.au. 2008 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Toyota Land Cruiser 300 Արխիվացված 2021-12-27 Wayback Machine
- Toyota Land Cruiser Prado Արխիվացված 2021-12-27 Wayback Machine